Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոսկվայում կայացել է 4-րդ ամենամյա «Համաձայնություն» մրցանակաբաշխությունը

Մոսկվայում կայացել է 4-րդ ամենամյա «Համաձայնություն» մրցանակաբաշխությունը
01.12.2017 | 19:27

«Համաձայնություն» մրցանակը շնորհվում է 2014 թվականից Սփյուռքի ամենախոշոր հայկական կազմակերպության՝ Ռուսաստանի հայերի միության կողմից: Այս մրցանակը հանդիսանում է եղբայրական բարեկամության, ժողովուրդների և երկրների միասնության և փոխըմբռնման խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ:

2017 թվականին «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ազգի հպարտություն» անվանակարգում պարգևատրվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև երկակի «Գրեմմի» մրցանակի հավակնորդ Կոստանտին Օրբելյանը:Մ րցանակը մաեստրո Օրբելյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ